• հայերեն english русский
    The Hovsepyans
    գլխավոր
    մեր մասին
    պատկերասրահ
    նորություններ
    մամուլ
    կապ
    փոխանցումներ
      • մեր մասին
      • Կին, ով  որդեգրել է տարբեր ազգությունների 16 երեխա, պահել ու դաստիարակել  նրանց. ստեղծել մեծ ընտանիք:
        Երբ առաջին անգամ  այս տպավորիչ պատմությունը  հայտնի  դարձավ  հասարակությանը, ճանաչողները  հպարտացան, լումա ներդնողները հանգիստ  շունչ  քաշեցին : Իհարկե գտնվեցին նաև  թերահավատներ, ովքեր  փորձեցին  գտնել  որևէ  պատճառ, իմանալ  ավելին,  բացատրություն տալ  իրենց իսկ հարցերին...

        Այս մեծ ընտանիքի մայրը  Լարիսա Հովսեփյանն է: Նա ծնվել է 1941 թվականին Երևանում: Մայրը  մասնագիտությամբ  բժիշկ էր, հայրը' Հայրենական Մեծ Պատերազմի մասնակից: Դպրոցն ավարտելուց հետո սովորել է ԵՊՀ -ում: 1971 թվականից աշխատել է «Հայֆիլմ»  կինոստուդիայում: Եղել է օպերատորի օգնական,  2-րդ օպերատոր, այնուհետև նկարահանման խմբի ղեկավար: Ամուսնացել է: Վեց ամիս համատեղ կյանքից հետո ամուսինը մահացել է:

        Առաջնեկը

        Առաջնեկին մայրը որդեգրել է 1982 թվականին Լիտվայի Վիլնյուս քաղաքի ծննդատնից: Տիկին Լարիսան երեխային  իր հոր պատվին անվանել է Հայրապետ:

        Մեծ ընտանիքի հաջորդ անդամները

        Վիլնյուս քաղաքի  ավտոկանգառում տիկին Լարիսան հանդիպում  է  բախտի քմհաճույքին թողնված 3 տարեկան մի երեխայի: Նրան տանում է ռուսական մանկատուն: 2 ամիս շարունակ նորածին Հայրապետի հետ այցելում է աղջկան: Տիկին Լարիսան ուզում է որդեգրել երեխային, բայց նրան թույլ չեն տալիս: Փոքրիկի մոտ ոչ մի փաստաթուղթ չի լինում:

        Վերջին հանդիպման ընթացքում երեխայի արտաբերած բառերն էին.
        - Մամա, ե՞րբ ես հետ գալու:

        Վերադառնում են  Հայաստան, բայց  այդ բառերը տիկին Լարիսային հետ են կանչում Վիլնյուս: Բաժանման  ընթացքում աղջիկը մենինգիտով է հիվանդանում և չի հիշում «մամային» : Բայց տիկին Լարիսան չի հրաժարվում որդեգրել իրեն մայր ասած փոքրիկին և վերջապես հասնում է իր նպատակին:

        Այդ ընթացքում ավելացել էր ևս մեկ անդամ՝ փոքրիկ Անդրանիկը: Ընտանիքն օր օրի ընդլայնվում էր, իսկ  մայրը կրճատվում է աշխատանքից: Ընտանիքի ծախսերը հոգալու համար  սկսում է հավաքարար աշխատել: Հետո փոստատար է դառնում: 1984 թվականին "Հայաստանի աշխատավորուհի" թերթը գրում է  այս ամենի մասին: Հեռախոսազանգեր ու նամակներ են սկսում  տեղալ:

        Մոր քնքշանք փնտրող որբերը շատ էին: Երկուսին է բախտ վիճակվում դառնալ այս մեծ ընտանիքի անդամ' Ռուզաննային և Արմենին: 1988 թվականին երեխաներն արդեն 10 էին: 11-րդ երեխան Հակոբն էր:
        Տիկին Լարիսան ԽՍՀՄ արծաթե և բրոնզե մեդալ է ստանում:

         
      • Նկարներ
        •  Հրանտի ելույթները youtube-ում
        • Հրանտի ելույթները...
        • Սերոբը, Աշոտը, Գուրգենը եւ Լինդան
        • Սերոբը, Աշոտը, Գուրգենը...
        • Թոռնիկների հետ
        • Թոռնիկների հետ
        •  Hovsepyans  in routube
        • Hovsepyans in routube
        • դպրոցում
        • դպրոցում
  • գլխավոր   |   մեր մասին   |   պատկերասրահ   |   նորություններ   |   մամուլ   |   կապ   |   փոխանցումներ
    Copyright © 2010 Hovsepyans.
    Developed by Smart Systems LLC