
Նամակներ
Սիրելի Հովսեփյաններ
Հենց հիմա դիտում ենք ձեզ Արմենիայի եթերում: Վաղուց գիտեմ ձեզ և հիանում եմ ձեր ընտանիքով:Որպես երգչուհի չգիտեմ ինչով կարող եմ պիտանի լինել, բայց ընդունեք իմ ամենաջերմ մաղթանքները:
Սիրով`ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյան
***
Բարև Ձեզ շատ սիրելի Հովսեփյանների ընտանիք:Իմ անունը Մարիամ է, ես ապրում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգներում:Պատահմամբ տեսա ձեր ընտանիքին USA Armenia-ի եթերում և ուզում եմ ողջունել ձեր մայրիկին` տիկին Լարիսա Հովսեփյանին, ով իրոք շատ մեծ պատասխանատվություն է վերցրել իր վրա լինել բազազավակ մայր:Տիկին Լարիսա, ես աղոթում եմ, որ Աստված Ձեզ երկար տարիների առողջ կյանք պարգևի, որպեսզի լինեք Ձեր երեխաների կողքին:Այս փոքրիկ աշխարհում Ձեր նման բարի և կամեցող մարդկանց կարիքը շատ կա, ովքեր կարող են մայրական սեր ցուցաբերել նրանց, ում չի հաջողվել ունենալ սեփական ընտանիք: Ես այնպիսի ջերմություն զգացի ձեր ընտանիքում, որը այսօր պակաս է գրեթե բոլոր այն ընտանիքներում, որոնք այսպես ասած <<ոչնչի կարիք չունեն>>: Ես սրտանց ցանկանում եմ, որ Աստծո ձեռքը միշտ ձեզ վրա լինի, և հատուկ կաղոթեմ ձեր ընտանիքի համար, որպեսզի կարողանաք լինել ուժեղ և հաղթահարել ամեն տեսակի դժվարություններ: Այդ ընտանիքում գտնված ամեն մի անձ շատ թանկ է Աստծո համար: Ճիշտն ասած ես Ձեր ընտանիքի մասին լսել եմ տարիներ առաջ:Տիկին Լարիսա , Դուք իսկապես գովելի անձնավորություն եք:Ես հույս ունեմ, որ մի օր անպայման կտեսնվենք:Խնդրում եմ, եթե կտեսնեք իմ նամակը, ինձ հետ պատասխանեք: Հաջողություն: Շնորհակալ եմ Աստծուն, որ Ձեզ նման մարդ է աշխարհ բերել...Մայրը նա չէ, ով ծնում է զավակներ, մայրը նա է, ով պահում ու սիրում է զավակներին...Թող Ձեզ նման մայրեր աշխարհում շատ լինեն...Ես միշտ կաղոթեմ Ձեր առողջության համար և Ձեր ընտանիքի համար...Ձեզ վառ ապագա...
*** Բարեւ սիրելի' Հովսեփյանների ընտանիք, Ես Լուսինեն եմ 24 տարեկան:Տիկին Լարիսա, Ձեր ընտանիքի մասին լսել էի դեռ 10 տարի առաջ, այսինքն կարդացել էի <<Սենսացիա>> թերթում:Դուք շատ գովելի գործ եք արել: Գիտեք, ես միշտ մտածել եմ,որ չամուսնանամ ու երեխաներ չունենամ` որդեգրելու եմ:Հունիսի մեկին նորից տեսա ձեր ընտանիքը, բոլորը շատ լավն էին.շատ եմ սիրում Հրանտին ու Գայանեին:Լիքը բաներ էի ուզում գրել ձեզ, բայց կներեք , շատ հուզված եմ ու չեմ կարողանում շարադրել բառերս (կներեք եթե սխալներով գրած լինեմ): Ցանկանում եմ ձեզ ամենալավ բաները, թող իրականանան բոլորիդ երազանքները. Լինդան շատ անուշիկն է,թող նա էլ լավ բալետ պարող դառնա: Այսքանը, այլևս չեմ կարող գրել: Ձեզ ամենայն բարիք ու ամենակարևորը առողջություն Մամային:Երեխե'ք, դուք ձեր Մամային աստվածացնելու եք: